ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է ՀՀ ճանապարհներին տիրող իրավիճակի մասին: գրառման մեջ մասնավորապես տեղեկություն կա հետևյալ ճանապարհների մասին.

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Առավել մանրամասն՝ Ministry of Emergency Situations RA էջում: