Փրկարարները օգնել են վատառողջ երեխաներին՝ տեղափոխելով հիվանդանոց./տեսանյութ/

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հունվարի 14-ից 20-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք փրկարարական գործողություններ ՀՀ ավտոճանապարհների փակ և դժվարանցանելի հատվածներում՝ ապահովելով քաղաքացիների անխափան տեղաշարժը: Արագածոտնի մարզի Արագած, Բերքառատ, Ալագյազ համայնքներում նախորդ շաբաթվա մի քանի օրերի ընթացքում ահազանգեր են ստացվել այն մասին, որ գյուղի մոտակայքում ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մեքենաների արգելափակման առավել շատ՝ շուրջ մեկ տասնյակ դեպքեր նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել են մարզի Ապարան համայնքի ավտոճանապարհներին: Կանչի վայր հասած հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենաներն արգելափակումից և ուղևորներին ցույց տվել անհրաժեշտ օգնություն:

Հունվարի 17-ին Ծաղկահովիտի ԲԿ-ից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Ճարճակիս գյուղի ավտոճանապարհը փակ է, գյուղում կան վատառողջ երեխաներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել բժշկական կենտրոն: Երեխաներին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարները երեխաներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Նույն օրը փրկարարների օգնությամբ Ծաղկահովիտի ԲԿ-ում բուժում ստացած 13 երեխաների և երկու մեծահասակների հնարավոր է եղել անվտանգ հասցնել իրենց բնակավայր՝ Ճարճակիս:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: