Մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել է ծեր սփյուռքահային. արտակարգ դեպք Ավանում

1in.am լրատվականը հաղորդում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սրբուհի և Արշակ Ժ.-երի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 50-ամյա մայրն ու 20-ամյա որդին մեղադրվում էին ծանր հանցագործությունների համար: Որդին՝ դիտավորյալ սպանության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ մայրը միայն ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ դատական ակտի՝ մայր ու որդի մշտական բնակության վայր չեն ունեցել, դեպքից առաջ մոտ մեկ ամիս բնակվել են Սարի Թաղում:

Սրբուհին տարբեր բնակարաններում մաքրության աշխատանքներ է կատարել:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունվարի 7-ին Սրբուհին գտնվել է Զեյթունի «Երևան Սիթիի» մոտ, ցանկացել է գնալ Նորքի 5-րդ զանգված: Մոտեցել է տաքսիներից մեկին ու վարորդին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալու դիմաց իրեն տեղափոխել իր ցանկացած վայրը:

Շարունակությունը՝ 1in.am  կայքում: