«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Azatutyun-am-ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն հաղորդում է, որ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

Ըստ հաղորդագրության, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016-2017 թվականների ընթացքում «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ընկերության ղեկավար անձինք շահառուների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումն արհեստականորեն ձևակերպել են որպես ապահովագրական միջնորդ հանդիսացող տարբեր անձանց անուններով և դրանց դիմաց դուրս գրել ապահովագրական միջնորդավճարներ:

Ապահովագրական միջնորդ հանդիսացող անհատ ձեռնարկատերերը եղել են «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ընկերության նախկին աշխատակիցներ, ինչպես նաև ընկերության հետ առնչություն ունեցող այլ անձինք, որոնք փաստացի ապահովագրական միջնորդային գործունեություն չեն ծավալել, սակայն վերջիններիս անվամբ, որպես ապահովագրական պոլիսների կնքման համար հասանելիք միջնորդավճարներ, «Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ի կողմից փոխանցվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Շարունակությունը՝ Azatutyun-am— կայքում: