Դատարանը մասնակի է բավարարել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ 1in.am-ի

tert.am-ի փոխանցմամբ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Երիցյանը, քննարկելով Ռոբերտ  Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջները, քաղաքացիական գործով վճիռ է կայացրել՝ հայցը բավարարելով մասնակի:

1in.am լրատվական կայքը պետք է հերքում տեղադրի չորս հոդվածի վերաբերյալ՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, պետք է հայցի Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը, և պետք է կայքից բռնագանձվի 400 հզր դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: 1մլն 600 հզր դրամ ոչ նյութական վնասի բռնագանձման պահանջը դատարանը մերժել է:

Դատարանը վճռել է  Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին բավարարել մասնակի:

Առավել մանրամասն՝ tert.am- կայքում: