Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ. Փաշինյան

armtimes.com-ը հայտնում է, որ Հայաստանը պայմանավորվել է «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Այս մասին ՌԻԱ նովոստիին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- ասել է Դավոսի տնտեսական ֆորումի կուլիսներում նշել է Փաշինյանը: 

Նրա խոսքով, երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի, եւ հայկական կողմը կշարունակի «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները, որպեսզի հասնեն վերջնական համաձայնության: 

Առավել մանրամասն՝ armtimes.com- կայքում: