Varks.am-ի մասնաճյուղերում կատարված ավազակությունն ու կողոպուտները բացահայտել են

1in.am լրատվականը հաղորդում է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակրպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։
Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը Երևանի Աբովյան փողոցում ոստիկանները հայտնաբերել են Ադամ Բաղդասարյանին ու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: