Օպերատիվ իրավիճակը ՀՀ-ում. Հունվարից 22-23-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք

Tert.amը գրում է, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 58 դեպք։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ բացահայտվել է մասնավորապես անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 9-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի մաքսանենգության 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, անձի առևանգման, բնակարանային գողության և փաստաթղթի կեղծիքի 2-ական, սպանության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռքբերման, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու, սպանության սպառնալիքի ու ինքիրավչության 1-ական դեպք:

Առավել մանրամասն՝ Tert.am  կայքում: