ԻՐԱԿԱՆՈՒՄ ՄԵՆՔ ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԵՐԻՆ․ ՄԻԽԵԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ

Hraparak.am-ը գրում է, որ Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ վրացիները ունեն մի վատ գիծ իրենց բնավորության մեջ, միմյանց ուրախությամբ չեն ուրախանում, բամբասում ու չարախոսում են իրենց հայրենակիցների մասին, իսկ հայերն այդպիսին չեն։ Ինչպես հայտնում է «Արթինյուզ»-ը, Սահակաշվիլին մասնավորապես ասել է․ «Օրինակ եթե ինչ որ մի վրացի լսի, որ իր հայրենակիցը հաջողության է հասել Կալիֆորնիայում, փոխանակ ուրախանա, ասում է «տես ոնց է հիմարի բախտը բերել, նա իմ դասարանցին էր, մենք նրա վզակոթին էինք հարվածում եւ ուղարկում ծխախոտ բերելու»։ 

Առավել մանրմասն՝ Hraparak.am կայքում: