Կրեմլը Վենեսուելայում իրավիճակն անվանել է իշխանության յուրացման փորձ

1in.am լրատվականը գրում է, որ ուսաստանի իշխանությունները «ուշադիր» հետևում են Վենեսուելայում դեպքերի զարգացումներին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք Վենեսուելայում բարձրագույն իշխանության բռնագրավման փորձը համարում ենք միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող երևույթ: Սա է մեր դիրքորոշման հիմքը»,- ասել նա:

Կրեմլը մտահոգված է հայտարարություններով, որոնք չեն բացառում երրորդ երկրի միջամտությունը Լատինական Ամերիկայի երկրի ներքին գործերին: «Մենք որևէ ուժային ազդեցության միջոցի մասին խոսքերը համարում ենք շատ վտանգավոր», – ընդգծել է Պեսկովը:

առավել մանրամասն՝ 1in.am կայքում: