Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով. Արթուր Մեսչյանը՝ սրճարանների մասին

armtimes.com-ը հաղորդում է, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից սրճարանները ապամոնտաժելու եւ փոխարենը կանաչապատում իրականցնելու ծրագրին, ասել է. «Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետր հեռավորության վրա նստած ծխի եւ գարեջուր խմի: Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնել այդ իրավիճակում»:
Նախաձեռնությունն առաջացրել է այդ սրճարանատերերի դժգոհությունը: Նրանք, ի թիվս այլ բողոքների, նաեւ ուշադրություն են հրավիրում, որ քաղաքապետարանի հրապարակած գծանշումը, ըստ որի՝ առանձնացված է  ապամոնտաժման ենթակա տարածքը, այնքան էլ համաչափ չէ: Իսկ համաչափությունը պահպանվելու դեպքում կամ ծրագրի մեջ կընդգրկվեր եւս երկու սրճարան, որոնք կապվում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ այլ սրճարաններ նույնպես թեկուզ մասամբ, դուրս կմնային ծրագրից: 

Առավել մանրամասն՝ armtimes.com- կայքում: