Զգուշացում՝ «Երևան սիթի», «Նոր զովք», «Էվրիկա», «Սաս», «Կրպակ», «Պարմա», «ԷՄ ՋԻ» սուպերմարկետներին և 150 խոշոր մատակարարների

1in.am լրատվականը գրում է, որ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն մանրածախ առևտրի ոլորտում՝ հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման, ինչպես նաև կանխարգելման նպատակով, հայտնում են ՏՄՊՊՀ-ից։

Խնդիրն այն է, որ մատակարար ընկերությունները հաճախ բարձրաձայնում են, որ խոշոր ցանցերի կողմից իրենց հանդեպ կիրառվում է խտրական մոտեցում: Մասնավորապես, որոշ արտադրողների ապրանքները մշտապես ցուցադրվում են տեսանելի վայրում, վաճառողները գնորդներին ուղղորդում են գնել որևէ կոնկրետ ապրանքանիշ , կամ կազմակերպում են տվյալ արտադրանքի ցուցադրում-վաճառք, ակցիա՝ այդ հնարավորությունը չտալով մյուսներին:  Միաժամանակ առևտրային կետերն էլ դժգոհում եմ մատակարարների վարքագծից՝ նշելով, որ վերջիններս հաճախ կիրառում են տարբերակված մոտեցումներ,  տրամադրում են անհավասար զեղչեր կամ իրենց ապրանքը տվյալ խանութին առաքելու համար պարտադրում են որոշակի պայմաններ:

Փոքր խանութները դժգոհում են. Սպառողները գերադասում են գնումներ կատարել խոշոր առևտրային ցանցերից

Հանձնաժողովի կողմից դիտարկված 7 գերիշխող սուպերմարկետները ունեն չորս և ավելի առևտրի օբյեկտներ և տեղաբաշխված են Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում, ինչի արդյունքում ապահովում են մրցակցության բարձր մակարդակ մանրածախ առևտրի ոլորտում: Ըստ հարցումների, փոքր և միջին ընկերությունների 28 %-ը կարծում է, որ  խոշոր առևտրային ցանցերի լայն ներկայացվածությունը խոչընդոտում է իրենց գործունեությանը, քանի որ սպառողները գնումներ են կատարում նրանցից: 18 %-ը գտնում է, որ խոչընդոտ են հանդիսանում նաև  շուկայի հագեցվածության բարձր և եկամտաբերության ցածր մակարդակը, 18 %-ի  համար խնդիր է  ֆինանսական միջոցների անհասանելիությունը իսկ 12 %-ի  հիմնական խնդիրը՝ հարկերի բարձր դրույքաչափերն են:

Շարունակությունը՝ 1in.am կայքում: