Ջիբրալթարում Լևոն Արոնյանը տարել է երկրորդ հաղթանակը

1in.am լրատվականը գրում է, որ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

Երրորդ տուրում Արոնյանի մրցակիցը իսպանացի Խիմեն Կուենկան էր: Պարտիայի 52-րդ քայլում Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այս տուրում միավոր կիսեց Հրանտ Մելքումյանը, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: