«Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել, ես ներկայացնում եմ ՀՀ-ն». Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Մոսկվայում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Արցախը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի։ Tert.am-ը ներկյացնում է
Փաշինյանի՝ Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ունեցած ելույթից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսին մանրամասները:

Թերթը գրում է, որ «ՌԻԱ Նովոստի» գործակալության լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դավոսյան հանդիպման շրջանակում քննարկել է Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը:

«Այն բոլոր հարցերը, հանրային հայտարարությունները, որոնք ես արել եմ, քննարկվել են մեր հանդիպման ընթացքում: Ես բազմիցս ասել եմ, որ բանակցային գործընթացում ներկայացնում եմ ՀՀ-ն: Մի պարզ պատճառով չեմ կարող ներկայացնել Արցախը, քանի որ այնտեղի քաղաքացիներն ինձ վարչապետ չեն ընտրել, նրանք ունեն իրենց կառավարությունը: Ես չեմ կարող ԼՂ անունից բանակցել: Դա բոլորին է հասկանալի»,-ասել է Փաշինյանը:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: