Ստեփանավանի օդանավակայանում կատարված շինաշխատանքների չարաշահումների հետ կապված հարուցվել է քրգործ

Tert.am-ը , Պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա, տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. մարտի 6-ի որոշման հիման վրա «Ն…» ընկերության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջև կնքվել է գլխավոր շինարարական կապալի պայմանագիր՝ Ստեփանավանի օդանավակայանի վարչական շենքում և տարածքներում կառուցապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մասին:

Չնայած այն հանգամանքին, որ պայմանագրի 4.2 կետի համաձայն ընկերությունը նախատեսված աշխատանքները պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված վերը վկայակոչած պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար Ընկերությանը տրամադրել են 255.628.840 ՀՀ դրամ արժեքի մետաղյա սալիկներ և այլ գույք

Առավել մանրամասն՝ Tert.am- կայքում: