«Վենեսուելայում ԱՄՆ-ի աղետալի ռազմական ներխուժման իրական վտանգ կա». The Guardian-ի անդրադարձը

Tert.am-ը, հղում անելով հեղինակավոր The Guardian պարբերականին, րում է, որ վերջինս հրապարակել է Օլբանիի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Հեթլենդի ուշագրավ անդրադարձն այս օրերին միջազգային քաղաքական օրակարգի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկին՝ Վենեսուելայում իշխանափոխության փորձին:

Հեղինակը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգների աղետալի ռազմական ներխուժման ռիսկը միանգամայն իրական է:

«Պատերազմն այս երկրին նոր տառապանք կբերի ու ի չիք կդարձնի վենեսուելացիների՝ փոփոխությունների հասնելու չնչին հավանականությունւը»,-գրում է Հեթլենդը:

Հեղինակը նշում է, որ ընդդիմության 35-ամյա առաջնորդ Խուան Գուաիդոն, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակելով, Վենեսուելային կանգնեցրել է աղետի շեմին:

«Ինքնակոչ առաջնորդի գործողությունները, որոնք ակնհայտորեն համակարգված են, եթե ոչ ղեկավարված, ԱՄՆ-ի կողմից բուռն իրադարձությունների շղթայի սկիզբ են դրել»,-գրում է պրոֆեսորը՝ նկատելով, որ Գուաիդոյի՝ ինքն իրեն նախագահ հռչակելուց րոպեներ անց ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն օրինական են ճանաչել նրա կարգավիճակը:

Մինչդեռ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձի զոհ է անվանել: Նա Միացյալ Նահանգների հետ խզել է դիվանագիտական կապերը, իսկ Վաշինգտոնն էլ Վենեսուելայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը:

Առավել մանրամասն՝ Tert.am— կայքում: