Ողբերգական ավտովթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 72 կմ հատվածում, Ապարանի վարչական տարածքում բախվել են Kia Sorento մակնիշի 15 ԼԼ 111 համարանիշի և Toyota RAV-4 մակնիշի 01 ML 071 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Առավել մանրամասն՝  shamshyan.comԱվտովթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ. shamshyan.com կայքում։