ՀՀ-ի դեմ փորձարկելու համար Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության արտոնագրերը կասեցվել են Իսրայելի ՊՆ-ի կողմից

Tert.am լրատվականը գրում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը կիրակի կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը:

Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ նշելով, որ խոսքը Aeronautics Defense Systems Ltd. ընկերության մասին է, որը կասկածվում է իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուները» Հայաստանի զինուժի դեմ 2017-ին փորձարկելու մեջ՝ խախտելով իսրայելական օրենքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործի քննության մանրամասները դատական կարգով գաղտնի են պահվում:

Ընկերությունը տվյալ որոշման մասին տեղյակ է պահել Թել Ավիվի բորսային, քանի որ չի կարողանա իր ապրանքները ներկայացնել արտերկրում նախքան դատական գործընթացի ավարտը:  

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում։