ՀՀ քաղաքացիների եւ ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա․ Նիկոլ Փաշինյան

Armtimes.com-ը գրում է, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը: Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում:

Առավել մանրամասն՝ Armtimes.com կայքում։