Ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է․ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել ՊՆ-ում․ /տեսանյութ/

New.am-ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն եւ խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումները՝ ՀՀ կառավարության եւ Զինված ուժերի արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: 

«Մեր ամենակարեւոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետեւյալն է, եւ այդ շեշտադրման մեջ որեւէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են եւ Արցախի պաշտպանության բանակը:

Առավել մանրամասն՝ New.am կայքում և տեսանյութում։