Թրամփը մտադիր է Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցել առանց Կոնգրեսի թույլտվության

Tert.am-ը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միկ Մալվենին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին պատ կկառուցի, նույնիսկ եթե չկարողանա Կոնգրեսից ստանալ թույլտվություն և գումար: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը կարող է արտակարգ դրություն սահմանել երկրում, որպեսզի օգտագործի Պենտագոնի բյուջետային միջոցները պատի կառուցման համար: Սակայն Մալվենիի կարծիքով՝ ավելի լավ է, որ նախագահն իր նպատակին հասնի օրինագծի ընդունմամբ:

«Թրամփը դա կանի կա՛մ Կոնգրեսի օգնությամբ, կա՛մ առանց դրա», — շեշտել է Մալվենին:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում։