Ազգայնականության դեմ պայքարի կոչ եվրոպացիներին՝ երեսուն հեղինակավոր գրողների կողմից

1in.am լրատվականը հայտնում է, որ անցյալ շաբաթավերջին մոտ 30 գրողներ ու փիլիսոփաներ, որոնց թվում են Օրհան Փամուկը, Միլան Կունդերան, Սալման Ռուշդին, Սվետլանա Ալեքսիևիչը, Դավիդ Գրոսմանը, Բեռնար Անրի-Լևին և այլոք, Եվրոպայի բնակիչներին ուղերձ են հղել՝ կոչ անելով պայքարել մայրցամաքում տարածվող ազգայնական պոպուլիստական գաղափարների դեմ:

Հեղինակները հայտարարել են, որ նման մթնոլորտում այս տարվա մայիսին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարող են հանգեցնել այն շարժումների հաղթանակին, որոնք կոչ են անում ոչնչացնել եվրոպական հիմնական հումանիստական արժեքները և ճանապարհ հարթել այլատյացության ու հակասեմականության տարածման համար:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում։