Մտքեր Տիգրան Մանսուրսյանից․երգարվեստի հանճարն 80 տարեկան է


Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ արդի դասական երաժշտության անվանի ներկայացուցիչներից Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը:
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն: 

Ստորև ներկայացնում ենք մի քանի մտքեր երգարվեստի հանճարից։

«Ես ընդամենը աշխատող մեկն եմ։ Իմ երաժշտության մեջ շուկայական արժեքների, նրա երկար կամ կարճ ապրելու, ինձանից հետո նրա գոյության շարունակականության և այս կարգի հարցերի մասին ես ի՞նչ ասեմ… գուշակություննե՞ր անեմ»:

***

«Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերենով, արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ, որը համապատասխանում է հայերենին: Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ: Թումանյանի Գիքորը հարցնում՝ ինչպե՞ս է իրենց Ծաղիկ կովը: Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է, անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ»:

 ***

«Մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել»:

***

«Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել»: