Վերաքննիչը մերժեց Դատախազության՝ Արմեն Գևորգյանին կալանվորելու բողոքը

tert.am- տեղեկացնում է, որ Վերաքննիչ դատարանը հրապարակեց 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը:

Դատարանը բողոքը մերժել է:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը. «Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և երկու կողմերի վերաքննիչ բողոքները մերժեց, այդ թվում՝ պաշտպանական կողմի»: 

Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ և՛ առաջին ատյանի դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը կայացրել են արդար դատական ակտ:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: