Կառավարական 3-րդ մասնաշենքի ընդունարանում բռնկված հրդեհը փրկարարները մարել են

Արտակարգ իրավիճակների նախարարության 911  ծառայությանը հունվարի 29-ին, ժամը 07:44-ին ահազանգ է ստացվել, որ Կառավարական 3-րդ մասնաշենքի 4-րդ հարկում նկատվում է ծուխ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք, վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ընդունարաններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:59-ին, մարվել՝ 08:16-ին: Մասամբ այրվել է ընդունարանի գույքը: Տուժածներ չկան:

Առավել մանրամասն՝ mes.am կայքում: