ՏԻՄ ընտրություններում նախկին ՀՀԿ-ականները կմասնակցեն որպես անկուսակցական

armtimes.com— ը տեղեկացնում է, որ Փետրվարի 17-ին ՀՀ մի շարք մարզերի՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ,  համայնքներում տեղի կունենան ՏԻՄ հերթական եւ արտահերթ ընտրություններ։ Մի շարք համայնքներում առաջադրված թեկնածուների անուններն արդեն հայտնի են։ Դատելով ԿԸՀ տեղեկանքից՝ բոլոր թեկնածուները ինքնաառաջադրվել են, եւ բացի այդ՝ առաջադրվածները բոլորն անկուսակցական են, բացառությամբ մեկի՝ Արմավիրի Նալբանդյան համայնքում առաջադրված Արմեն Շմավոնյանի։ Նկատենք, որ մի շարք համայնքներում առաջադրվել են գործող համյանքապետերը, ովքեր պաշտոնավարում էին դեռեւս նախկին իշխանության օրոք եւ ընտրությունների ժամանակ հաղթում էին՝ որոշ դեպքերում որպես միակ թեկնածու՝ «կատաղի» պայքար մղելով իրենք իրենց դեմ։

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական գյուղապետերը այս ընտրություններին ներկայանում են ոչ թե որպես երբեմնի հարազատ կուսակցության անդամ, այլ, ինչպես ասացինք՝ անկուսակցական։

Առավել մանրամասն՝ armtimes.com— կայքում: