Նոր դրվագների հիման վրա՝ հնարավոր է լրացվի Մանվել Գրիգորյանի մեղադրանքը

Armtimes.com-ը գրում է. « Մենք ունենք բանակ, որ պատմականորեն հաստատված փաստերով բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն է մեր երկրի անվտանգության: Այս մասին այսօր, շնորհավորելով ՀՀ բանակի տոնը, լրագրողների զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա անդրադարձավ նաեւ Մանվել Գրիգորյանի գործին և վերջինիս պաշտպանի հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը մեքենայից իջնում և ցուցարարներին անձամբ է ցուցումներ տալիս.
«Շատ սխալ,  անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվել: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»:

Առամել մանրամասյն՝ Armtimes.com կայքում: