1 զոհ, 8 վիրավոր. կրակոցներ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանում

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այս գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում:

Ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը, վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ, քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում են նաեւ ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիքսեթ Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

Առավել մանրամասն՝ Shamshyan.com կայքում: