Կարող են լինել թիրախավորված հարձակումներ և չբացատրված անջատումներ․ մեդիափորձագետ

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ ադրբեջանական ընկերության և Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջև 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման հնարավորությունների մասին առաջին անգամ չէ, որ քննարկումներ են ծավալվում: Մարտիրոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ մոտ 2 տարի առաջ էլ նման տեղեկատվություն տարածվեց, և քննարկումներ եղան, սակայն հետո դա հերքվեց վրացական կողմից: «Այն ժամանակ Ադրբեջանն էր այդ տեղեկատվությունը տարածում: Հիմա պարզ չէ, թե որն է սկզբնաղբյուրը, «Հրապարակ» թերթից բացի այլ տեղ այդ տեղեկատվությունը չեմ տեսել,- ասաց նա՝ նշելով, որ տեսականորեն հնարավոր է, որ նման բանակցություններ կան,- Ադրբեջանը ցանկանում է դա»:

Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ տեղե­կություն կա, որ վերջին շրջանում ինտենսիվ բանակցություններ են ընթանում ադրբեջանական ընկերու­թյան և Կովկասում ինտերնետ մատակարարող՝ Վրաստանի Caucasus Online խոշորագույն ինտերնետ պրովայդերի միջև՝ 1200 կմ երկարությամբ օպտիկա-մալուխային կաբելի գնման շուրջ:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: