Ձյուն է տեղում հանրապետության մի շարք բնակավայրերում

Tert.am-ը , հղում անելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը, տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Մարալիկի, Թալինի, Բաղրամյանի, Սպիտակի, Ապարանի, Վանաձորի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունու, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:


Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Շարունակությունը՝ Tert.am կայքում: