Կացինով ՎՏԲ բանկի մասնաճյուղ մտած քաղաքացին վնասազերծվել և բերման է ենթարկվել./տեսանյութ/

Tert.am-ը գրում է, որ այսօր՝ ժամը 13.50-ն անց 50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Առավել մանրամասն՝ Tert.am- կայքում: