Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան. Հայկ Մարության

aravot.am-ը գրում է, որ Երևւանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Այսօր լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց այս ծրագրից՝  «Լավագույնը ծրագիրն ըստ առցանց քվեարկության հավանության կարժանանա եւ հետեւաբար կֆինանսավորվի»: Մարությանը վստահեցրեց՝ ֆեյքերով կեղծ քվեարկությունը բացառելու են, քանի որ ծրագիրն այնպես է գրվելու, որ նման քվեարկություն հնարավոր չլինի. «Ամեն մի քվեարկողն իր անձնագրային տվյալները կտա, և այլն: Կեղծ քվեարկություն չի լինելու»:

Մարությանը նաև վստահեցրեց՝ 20%-ով բարձրացնում են մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը. «Երևի կկարողանանք մարտից կամ ապրիլից դա իրականացնել: Դուրս են մնալու առայժմ տնօրեններն ու փոխտնօրենները, առայժմ»: 

Առավել մանրամասն՝ aravot.am- կայքում և տեսանյութում: