Մարտի 1-ի առավոտյան տանկերը պարզապես կանգնած են եղել, ոչինչ չեն արել. պնդում է Քոչարյանի պաշտպանը

Ինչպես գրում է armtimes.com-ը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:

Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում:

Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը ասաց, որ դատարանից պահանջում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի:

Լրագրողների դիտարկմանը, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալներից միայն Ռոբերտ Քոչարյանն է կալանքի տակ, Սահակյանը հիշեցրեց Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի երեկ հնչեցրած խոսքերը եւ ՀՔԾ պետի արձագանքը դրա վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: