Մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ. ԿԳ նախարար

Tert.am-ը տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկային, ասել է, որ բոլոր հայագիտական առարարկաները և ընդհանրապես բոլոր առարկաները վերանայվելու են, առհասարակ բոլոր ուսումնական ծրագրերը վերանայվելու են և մինչև 2023 թվականը ունենալու ենք լրիվ նոր առարկայակայացանկ: 

«Կան բողոքներ՝ ծանրաբեռվածության հետ կապված, անհամապատասխանելության հետ կապված, տարբերվող առարկաներում նույնաբովանդակ նյութերի հետ կապված»,-ասաց նա:

Terta.am-ի հարցին, թե դասագրքերից էլ շատ բողոքներ կան, այդ առումով փոփոխություններ սպասվո՞ւմ են, և դա ինչ ծախսեր կբերի, Արայիկ Հարությունյանը համաձանեց, որ դա լրացուցիչ ֆինանսական ծախսեր կպահանջի պետությունից: «Վաղը կոնկրետ քննարկում ունենք՝ դասագրքերի հետ կապված, դասագրքերի ծանրության հետ կապված բողոքներ կան, և գուցե որոշում լինի երկհատոր դարձնել՝ առաջին կիսամյակին՝ մեկ հատորը, երկրորդ կիսամյակում՝ երկրորդ հատորը»,-ասաց նա:

Շարունակությունը՝ Tert.am կայքում: