Ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով ցանկալի է չերթևեկալ Գորիս-Սիսիան ավտոճանապարհով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի էՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առայժմ նշված հատվածով չերթևեկել:
Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Առավել մանրամասն՝ mtcit.am կայքում: