Կառավարությունում քննարկվել է «Նաիրիտի» վերագործարկման հարցը. Տիգրան Խաչատրյան

shantnews.am-ի փոխանցմամբ՝ այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հունվարի 31-ին կառավարության նիստից հետո անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորություններին: Լրագրողները հետաքրքրվեցին` իրակա՞ն են խոսակցություններն այն մասին, որ չինացի ներդրողները հետաքրքրված են այս գործարանով: Խաչատրյանն ասաց, որ չինացիների մասին տեղեկացված չէ, տեղյակ է, որ նրանք հետաքրքրված են որոշակիորեն, բայց մանրամասներից տեղյակ չէ: Նա հայտնեց, որ այլ կազմակերպության հետ քննարկումներ են եղել:

«Քննարկումներ եղել են, բայց ասել, որ կա ներդրումային առաջարկ, ավելի շատ կլինի, քան հարցի կարգավիճակն է ներկայում, քննարկումները, որ կան, մասնագիտական հարթության վրա են»,- ասաց նա:
Հարցին` պետությունը հակվա՞ծ է գործարանը վերաբացել, նա պատասխանեց.
«Պետությունը պատրաստ է քննարկել տնտեսական զարգացման բոլոր նախաձեռնությունները, եթե դրանք իրատեսական են: «Նաիրիտ»-ի հարցը զգայուն է»:

Առավել մանրամասն՝ shantnews.am կայքում: