Նախկին ծրագրերն իրականացվելու դեպքում նախարարության կրճատումից գյուղատնտեսությունը չի տուժի. Գեղամ Գևորգյան

Tert.am-գրում է, որ  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը` անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Գյուղատնտեսության նախարարության միավորմանը Տնտեսական զարգացման նախարարությանը հուս հայտնելով, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է և արդյունավետ ու շարունակելու է զարգանալ, և նախարարության կրճատումը որևէ բացասական ազդեցություն չի կարող ունենալ:

«Եթե գյուղատնտեսության ոլորտի նույն առաջնահերթությունները մնան, եթե նախկին ծրագրերն իրականացվելու են, կարծում եմ` նախարարության անվանումը չպետք է էական  ազդեցություն ունենա, կապրենք, կտեսնենք»,- շեշտել է նա:

Անդրադառնալով հարցին՝ ինքը ինչով է զբաղվելու, Գեղամ Գևորգյանն ասաց, որ կարծում է և հուսով է, որ շարունակելու է աշխատանքը պետական համակարգում:

Առավել մանրամասն՝ Tert.am— կայքում: