Կա 7 տուժած. փլուզվել է Երևանի Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույցը

tert.am-ի տեղեկւթյուններով՝ հունվարի 31-ին՝ ժամը 12.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքը փլուզվել է. կա 7 տուժած: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, Գարեգին Բ.-ն, Գևորգ Ա.-ն, 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն և 1970 թ. ծնված Սարգիս Ղ.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքը ստացել են Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում շինարարական աշխատանքներ կատարելիս:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: