Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը. Կանցլերը զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին

1in.am տեղեկացնում է, որ Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Բեռլինից, կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց:

Առավել մանրամասն՝ 1in.am կայքում: