Օդանավի անձնակազմը Աննա Հակոբյանի տարեդարձի օրը անակնկալ է մատուցել

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն էր: Նա օրվ ա ընթացքում շատ շնորհավորանքներ է ստացել և այսօր իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար:

«Սիրելի՜ հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ,

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա:

Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս:

Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով: »,- գրել է Աննա Հակոբյանը:

Աղբյուրը՝ Anna Hakobyan ֆեյսբուքյան էջ: