Իգուայինի դուբլն ու Չելսիի ջախջախիչ հաղթանակը

tert.am գրում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» 5:0 հաշվով ջախջախեց «Հադերսֆիլդին»: 

Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց տանտերերի նորեկ, հարձակվող Գոնսալո Իգուայինը: Խաղակեսի վերջնամասում Էդեն Ազարն անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:

66-րդ րոպեին բելգիացին խփեց «Չելսիի» 3-րդ գոլը:

69-րդ րոպեին Իգուայինն աչքի ընկավ գեղեցիկ գոլով: 86-րդ րոպեին Դավիդ Լուիսը ձևակերպեց վերջնական հաշիվը: 

Այս խաղից հետո «թոշակառուները» 50 միավորով բարձրացան մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Հադերսֆիլդը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: