«Յուվենտուսը» պատրաստ է 45 միլիոն եվրո կառաջարկել Մարսելոյի համար

sport.news.am-ը գրում է, որ Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյին: Թուրինյան ակումբն ամռանը բրազիլացի խաղացողի համար Արքայական թիմին կառաջարկի 45 միլիոն եվրո, հաղորդում է Tuttosport-ը:

«Յուվենտուսը» պատրաստ է 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ: Մարսելոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:

Առավել մանրամասն՝ sport.news.am կայքում: