Ի՞նչ կլինի հայկական ֆուտբոլի հետ, եթե լեգեոներների սահմանափակում մտցվի

armtimes.com-ը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունն «արձակուրդում» է, սակայն համացանցում ֆուտբոլային քննարկումները թեժ են: Օրերս կրկին ակտիվացել են հայկական ակումբներում լեգեոներների թվի սահմանափակում մտցնելու մասին խոսակցությունները: Դրանք համացանցում մեծ աղմուկ բարձրացրին, նույնիսկ վեճի առիթ դարձան: Թեման վերաբացեց ՀՀ հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա առաջարկեց կիրառել սահմանափակումը: Մի քանի ֆուտբոլիստներ համաձայնեցին: Խոսեցին նաեւ մարզիչները: Կոշտ բնորոշում տվեց Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նա գաղափարը հիմարություն անվանեց, ինչից հետո մի քանի ֆուտբոլիստների ու նրա միջեւ առցանց լեզվակռիվ սկսվեց:

Այս կանոնին կողմ արտահայտվող ֆուտբոլիստները վստահեցնում են, որ սա հայկական ֆուտբոլը զարգացնելու հիմնական ճանապարհներից է: Ըստ նրանց՝ այդպիսով հայ խաղացողները, հատկապես երիտասարդներն ավելի շատ խաղաժամանակ կստանան, կբարձացնեն իրենց որակները ու կհամալրեն հավաքականը: Մյուս կողմից, սակայն, սահմանափակման կիրառման դեպքում հայկական ֆուտբոլն ընդհանրապես եւ ակումբները մասնավորապես առերեսվելու են նոր իրողության ու խնդիրների, ու, ըստ այդմ, մի շարք հարցեր են առաջանում, որոնց մասին խոսում են նաեւ գաղափարը չընդունողները:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: