Փաշինյանը ՀՀ ԱԳՆ-ից բացատրություն է պահանջել՝ ՀՀԿ-ի պատվիրակության և իր՝ Գերմանիա միաժամանակ այցի մասին .«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գերմանիա` ՀՀԿ-ի պատվիրակության (Արմեն Աշոտյան, Վիգեն Սարգսյան, Արփինե Հովհաննիսյան) և իր համաժամանակյա այցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել, ավելին` ՀՀ ԱԳՆ-ից և Գերմանիայում ՀՀ դեսպանատնից բացատրություն է պահանջել, թե ինչու է այդպես ստացվել, որ իր այցին զուգահեռ նախկիններն էլ են մեկնել:

Բացատրել են, որ ՀՀԿ-ի այցը միջկուսակցական է, պետական մակարդակով չի կազմակերպվել, ուստի խոչընդոտելու որևէ հնարավորություն իրենք չեն ունեցել:

Դժգոհությունը հատկապես առնչվել է նրան, որ հանրապետականները Հայաստանի ներքաղաքական իրավիճակի-անցուդարձի մասին տեղեկություններ են փոխանցել Բունդեստագի պատգամավորներին` մարդու իրավունքների, մամուլի ազատության, քրեական գործերի մասով, և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ նրան հարցեր են ուղղվել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված խնդիրների մասին, որոշ ոլորտներում ժողովրդավարությունից նահանջի մասով:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: