Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սև արկղի ձայնային կարդիոգրամման պատրաստ է. ՊՆ խոսնակ

NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզում աղետի ենթարկված ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի սեւ արկղը ձայնային կարդիգրամայի արդյունքներն ուղարկվել են Պաշտպանության նախարարություն, իսկ կործանված ինքնաթիռի սեւ արկղի փորձաքննությունն իրականացրել են ռուս մասնագետները։

«Ստացվել են միայն ձայնային կարդիոգրամայի արդյունքները, որոնք հրապարակման ենթակա չեն։ Սեւ արկղի փորձաքննությունը այլ բազմաթիվ գործողություններ էլ է ենթադրում, որոնց պատասխանը դեռ չեն ստացվել։ Միայն ձայնային տվյալներով չի ամփոփվում եւ միայն մեկ էքսպերտիզայով չի ամփոփվում, դա տեւական ժամանակ է տեւում, տարբեր կողմերից ուսումնասիրվում է, եւ եթե տվյալ գործով լինեն մեղադրյալներ, մեղավորներ կհայտարարվի այդ մասին»,– ասաց նա։

Առավել մանրամասն՝ NEWS.am կայքում: