Երեւանում 33-ամյա տղան դանակի հարվածներ է հասցրել 62-ամյա հորաքրոջ պարանոցին եւ կրծքավանդակին

armtimes.com-ը տեղեկացրել է, որ այսօր՝ փետրվարի 2-ին, Ժամը 16:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 62-ամյա Վ․ Միրզոյանն է, որը, ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: