Կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակը կքննարկվի երկուշաբթի

Ինչպես հայտնի է` ՀՀ ազգային ժողովում անց է կացվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը: ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ նիստին ներկա են լինելու նաև նախարարներ, մարզպետներ, կառավարության այլ ներկայացուցիչներ: 

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ փակ հանդիպման քննարկման թեման դեռևս հայտնի չէ: Քիչ առաջ լրագրողներին հաջողվել է տեսնել միայն «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով հանդիպման մասին մանրամասներ չի ներկայացրել և հայտնել է միայն, որ երկուշաբթի օրը կառավարության ծրագրի աշխատանքային նախնական տարբերակը կունենան և կքննարկեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/875437/