Նախկին պատգամավոր «Շշի Մելոյի» 24-ամյա որդուն կալանավորելու միջնորդությունը մերժվել է. ՔԿ

tert.am լրատվականը տեղեկացնում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ զինված միջադեպի 1984 թվականին ծնված մասնակցի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր սպանության փորձի և խուլիգանություն կատարելու համար:

Հարությունյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժել է զինված միջադեպի մասնակիցներից 1995 թվականին ծնված բնակչի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: