Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտում ԱՄՆ-ն ցանկանում տեղակայել 3 երկրի ԶՈւ

panorama.am-ը գրում է, որ ԱՄՆ-ն Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային առաջարկում է զորքեր տեղակայել Սիրիայում ստեղծվելիք 32 կմ-ոց երկարությամբ անվտանգության գոտում։ Այդ մասին հայտնում է թուրքական պարբերականը՝ The Wall Street Journal-ին հղումով։  Ըստ տեղեկության՝ դրանով Վաշինգտոնը նպատակ ունի պաշտպանել Սիրիայի քրդական ուժերին՝ Թուրքիայի հնարավոր  հարձակումից։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը: 

Ինչպես հայտնի է Թուրքիան պատրաստվում է Եփրատ գետի արևելյան հատվածում ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական  «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) դեմ, որին Անկարան համարում է ահաբեկչական։

Ամերիկյան թերթը գրում է, որ այդ քայլը ոչ միայն կկանխի թուրք-քրդական հնարավոր բախումը, այլև այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Սիրիայից ամերիկյան զինուժի դուրսբերումից հետո։ Ըստ ամերիկյան հայտնի պարբերականի՝ նման վտանգներից է օրինակ այն, որ ամերիկյան զինուժի հեռանալուց հետո  այդ տարածքներ կարող են վերադառնալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները։

Առավել մանրամասն՝ panorama.am- կայքում: