ՀՀ զինված ուժերում մարտական զոհերի թիվն էապես նվազում է

armtimes.com — ի տեղեկություններով՝ վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում է Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների մշտադիտարկում, ինչի շնորհիվ կարելի է ընդհանուր պատկերացում ստանալ բանակում գրանցվող զոհերի քանակի և արձանագրված դեպքերի բնույթի մասին, ասած է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: